00:00:00

Խաչատրյան քույրերը պահանջել են երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություն

03:58, 20 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան քույրերի պաշտպանությունը՝ դատական նիստի երդվյալ ատենակալներով անցկացման միջնորդություն է ներկայացրել: Այս մասին երեքշաբթի, նոյեմբերի 19-ին, «Կոմերսանտ» -ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի քննչական կոմիտեն արդեն ավարտել է նախաքննությունը: Միջնորդությունը ակտուալ է այն դեպքում, եթե մերժվի քրեական գործը կարճելու մասին առաջին հայցադիմումը, քանի որ Խաչատուրյանի մահը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակներում և տարիներ շարունակվող ծաղրանքներից հետո: Փաստաբանի ևս մեկ միջնորդությունը՝ նախնական դատական լսումների պարտադիր անցկացումը քրեական գործի ըստ էության քննությունն սկսելուց առաջ, զուտ տեխնիկական բնույթ է կրում: Նոյեմբերի 13-ին տուժող կողմի ներկայացուցիչ Յուլիա Նիտչենկոն ասաց, որ հնարավոր է, որ Խաչատուրյան քույրերին հոր սպանության են դրդել նրանց ընկերուհիները, որոնք ներկայումս գործում գլխավոր վկաներն են: Աղջիկներն, իբր, քույրերի ձերբակալումից հետո ջնջել են նրանց հետ նամակագրությունը, քննիչները զբաղվում են դրա վերականգնումով: Միխայիլ Խաչատրյանի երեք դուստրերը ձերբակալվել են 2018 թվականին: Նրանք մեղադրվել են նախնական դավադրությամբ իրենց հորը սպանելու մեջ: Նրանք հայտարարել են, որ տարիներ շարունակ հոր կողմից կրել են ֆիզիկական և սեռական բռնություններ: 2019 թվականի հոկտեմբերի 14-ին բժշկական քննությունը եզրակացրել է, որ Խաչատրյանը սեռական բռնություն է գործադրել դուստրերի նկատմամբ և սեռական ձգտում է ունեցել անչափահասների հանդեպ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր