00:00:00

Boeing 737-ը ամենավաճառվող ինքնաթիռի կարգավիճակը զիջել Է Airbus A320-ին. Business Insider

22:12, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Boeing 737-ը կորցրել Է աշխարհում ամենավաճառվող ինքնաթիռի կարգավիճակը՝ այն զիջելով իր մրցակցին՝ Airbus ընկերության A320-ին: Այդ մասին հայտնել Է Business Insider պորտալը՝ վկայակոչելով ընկերությունների հաշվետվությունները: Նրա տվյալներով՝ հոկտեմբերի վերջին տարբեր վերափոխակների Boeing 737-ի համար գրանցվել Է 15 հազար 136 պատվեր, իսկ A320-ի շարքի համար՝ 15 հազար 193: Նշվում Է, որ Airbus-ը մրցակցին մոտենում Էր վերջին մի քանի տարվա ընթացքում եւ խզումը հատկապես կրճատվել Է, երբ Airbus-ը ներկայացրել Է A320 neo մոդելը: Այդուհանդերձ, 2018 թվականի վերջին A320 ինքնաթիռները Boeing 737-ին զիջում Էին 400 պատվերով: Պորտալի կարծիքով, ֆրանսիական կորպորացիայի կողմից ամերիկյան իր մրցակցից առաջ անցնելու հիմնական պատճառը դարձել Է այն իրադրությունը, որն ստեղծվել Է երկու Boeing 737 MAX 8-երի կործանման կապակցությամբ: Այս տարվա մարտի 10-ին Եթովպիայում կործանվել Է Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվել Է 157 մարդ, իսկ 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել Է 189 մարդ: Դրանից հետո բազմաթիվ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ի պետությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցրել են այդ շարքի ինքնաթիռների շահագործումը: Business Insider-ը նշում Է, որ 737 մոդելի պատվերների թիվը կարող Է աճել հաջորդ տարվանից, քանի որ սպասվում Է, որ մինչեւ հունվար այդ շարքի ինքնաթիռները կարող են ստանալ հավաստագիր, որը թույլ կտա վերսկսել թռիչքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր