00:00:00

Լուկաշենկոյի ավագ որդին նոր պաշտոն է ստացել Բելառուսում

21:50, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է երկրի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Բելառուս առաջնորդն ընդգծել է, որ իր որդուն այդ պաշտոնի համար ինքը չի առաջադրել: Նա հիշեցրել է, որ իր որդին ներկայում զբաղեցնում է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը, սակայն ինքը դեռ չի որոշել՝ արդյոք իր որդին կհամատեղի երկու պաշտոնները, թե ոչ: «Դա պետության համար մեծ կորուստ կլինի: Ես արդեն ասել եմ, որ նա օգնական է աշխատում, որովհետև ինձ շատ վստահելի կապ է հարկավոր ուժային կառույցների և իմ միջև»,-նշել է Լուկաշենկոն: Ավելի վաղ Լուկաշենկոն հերքել էր լուրերն այն մասին, թե պատրաստվում է իշխանությունը ժառանգաբար փոխանցել որդիներից մեկին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր