00:00:00

Թեհրանում ցուցարարները շրջափակել և սառը զենքով սպանել են 3 իրավապահի. լրատվամիջոցներ

21:13, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թեհրանում զանգվածային անկարգությունների ընթացքում երեք իրավապահ է զոհվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով իրանական լրատվամիջոցներին:
Ըստ տեղեկությունների` մասնակիցները շրջափակել են ոստիկաններին և սառը զենքով սպանել են վերջիններիս: Գործակալությունը չի հստակեցնում, թե կոնրետ երբ է դեպքը տեղի ունեցել, սակայն հաղորդում է, որ զոհերից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից էր, իսկ երկուսը` «բասիջներ»՝ մոբիլիզացման ուժերից, որոնք ներգրավվել էին անվտանգության ապահովմանը օգնելու նպատակով: Մեկ օր առաջ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր, որ Իրանում մի քանի իրավապահներ սպանվել են բենզինի գնի բարձրացման պատճառով ստեղծված անկարգությունների հետևանքով: Մի շարք իրանական քաղաքներում վերջին օրերին կառավարության որոշմամբ բենզինի գնի բարձրացման դեմ ցույցեր են անցկացվում: Դրանցից մի քանիսը, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, խաղաղ բնույթ են կրել, որոշներն էլ անկարգությունների են վերաճել: Անկարգությունների մասնակիցները վնաս են հասցրել առանձին բանկերի, այրել են ավտոլցակայաններ, խանութներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները որոշում են կայացրել նոյեմբերի 15-ից քվոտաներ կիրառել արտոնյալ բենզինի համար և բարձրացնել վառելիքի գները: Վառելիքի գինը քվոտայի շրջանակում կազմել է 15 հազար ռիալ, դրանից դուրս` 30 հազար, այն դեպքում, երբ նախկինում բենզինն արժեր 10 հազար ռիալ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվել են որպես օգնություն ցածր եկամուտ ունեցող բնակիչներին: Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել է 1000 մարդ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր