00:00:00

Էրդողանը Թրամփին հայտնել է Ս-400-երից հրաժարվելու անհնարինության մասին

21:00, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերից հրաժարվելու անհնարինության մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք Թրամփին բացատրել ենք, որ Թուրքիան չի հրաժարվի Ս-400-երից: Ես Թրամփին պատմել եմ, թե ինչպես են Թուրքիային հասցրել նրան, որ վերջինս ռուսական Ս-400 համակարգեր գնի, եւ նա ընդունել է մեր իրավունքը»,- ասել է նա Անկարայում իր ելույթի ժամանակ: Էրդողանը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ում Թրամփի հետ հանդիպման ժամանակ ինքը Թրամփին ասել է. «Եթե ԱՄՆ-ի հետ F-35-երի մատակարարումների հարցով տարաձայնությունները շարունակվեն, ապա Թուրքիան ստիպված կլինի իր պահանջները բավարարել այլ կողմի մոտ»: 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել է Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ Ս-400-ի մատակարարման պայմանագրի կնքման մասին։Պայմանագիրը նախատեսում է թուրքական կողմին արտադրության տեխնոլոգիաների մասնակի հանձնում։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։ Թուրքիայի կողմից Ս-400-եր ձեռք բերելու դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր հայտարարությամբ տեղեկացրել է, որ հանրապետության որոշումը ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ ձեռք բերելու մասին անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր