«Ոչ մի երկիր ավելի բարձր չէ, քան միջազգային իրավունքը: Ես այս հայտարարությունն անում եմ, քանի որ այդ որոշումը միջազգային իրավունքի տեսակետից ոչ մի իրավական ուժ չունի»,- Twitter-ում գրել է Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերանայում է ԱՄՆ-ի դիրքորոշումը Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերի օրինականության վերաբերյալ և այլևս չի համարում, որ դրանց գոյությունը հակասում է միջազգային իրավունքին:
Պոմպեոյի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և նշել, որ վերջինս «շտկել է պատմական անարդարությունը»: