00:00:00

Ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» գործակալության խմբագրի անհետացման լուրը

02:17, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Մոսկվայի ոստիկանությունը հաստատել է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության խմբագիր Մարգարիտա Իգնատովայի անհետացման փաստը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ վերջինս նախօրդ օրն առավոտյան դուրս է եկել տնից և չի վերադարձել: «Ներկա պահին պարզվում է 1990 թվականին ծնված աղջկա գտնվելու վայրը: Հաղորդումը ոստիկանություն տվել է նրա մայրը, այժմ որոնումներ են իրականացվում»,- հայտնել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի գծով Գլխավոր վարչության ներկայացուցիչը: Իրավապահ մարմինների աղբյուրի տվյալներով՝ դիմումը ներկայացվել է Մոսկվայի հյուսիսային թաղամասերից մեկում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ իրավապահ մարմինները հաղորդում են ստացել Մարգարիտա Իգնատովայի անհետացման մասին, որում նշվում է, որ վերջինս տնից դուրս է եկել նոյեմբերի 17-ին եկեղեցի գնալու նպատակով և անհետացել է: Նշվում է, որ երկուշաբթի խմբագիրը աշխատավայր չի ժամանել և կապի դուրս չի եկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր