00:00:00

Airbus ընկերությունը 16 միլիարդ դոլարի պատվեր է ստացել ԱՄԷ-ից

00:40, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Airbus ընկերությունը 16 միլիարդ դոլարի պատվեր է ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից, հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ նոր պատվերի համաձայն, ընկերությունը ԱՄԷ-ին 50 ինքնաթիռ պետք է տրամադրի։ Պատվերի ստացման մասին հայտարարվել է Դուբայում «Ավիաշոու-2019»-ի ժամանակ։ A350 ինքնաթիռների թեւերն արտադրվում են Մեծ Բրիտանիայում։ Բացի այդ, դրանք կհագեցվեն Rolls-Royce շարժիչներով։ ԱՄԷ-ում հայտնել են, որ իրենք բանակցություններ են անցկացնում նաեւ Boeing-ի հետ՝ այդ ընկերության ինքնաթիռների թիվն ավելացնելու համար։ Նշվում է, որ ԱՄԷ-ում A380-երը ամենամեծ թիվն են կազմում՝ ավելի քան 100 միավոր։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր