00:00:00

Վրաստանում 18 ցուցարար է ձերբակալվել, ինչպես նաև ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը

00:15, 19 նոյեմբեր 2019 Աշխարհ

Վրացական «Մթավարի արխի» ընդդիմադիր հեռուստաալիքի հիմնադիրներից մեկը՝ Գեորգի Ռուրուան, ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, այս մասին տեղեկացրել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան: «Այս երկրում կմնանք կամ մենք, կամ հանցավոր իվանիշվիլիական կառավարությունը, նրա կոռումպացված և հակաժողովրդական ռեժիմը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գվարամիան՝ հաղորդելով Ռուրուայի ձերբակալության մասին: Վրաց ՆԳՆ-ից հաստատել են, որ վերջինս ձերբակալվել է զենքի անօրինական ձեռքբերման և պահպանման մասին հոդվածներով: ՆԳՆ-ից հայտնել են նաև, որ բողոքի ցույցի ժամանակ 18 մարդ է ձերբակալվել՝ ոստիկանությանը չենթարկվելու և անկարգություններ կատարելու համար: Նշենք, որ ավելի վաղ հատուկջոկատայինները Թբիլիսիում ցրել էին խորհրդարանի շենքի հավաքված ցուցարարներին՝ բացելով նրանց կողմից արգելափակված մուտքերը: Վրացական աղբյուրի փոխանցմամբ՝ ոստիկանները հավաքում են խորհրդարանի մոտակայքում տեղակայված վրանները: Տեղում նաև շտապօգնության մեքենաներ կան, բժիշկներն օգնություն են ցույց տալիս տուժածներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր