00:00:00

Քուվեյթի էմիրը շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահին կրկին վարչապետ է նշանակել

22:24, 18 նոյեմբեր 2019 Աշխարհ

Քուվեյթի էմիրը շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Սաբահին կրկին վարչապետ է նշանակել անցյալ շաբաթ կառավարության հրաժարականից հետո: Սակայն պաշտոնանկ է արել 2 նախարարների, որոնք իշխող ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահը շեյխ Ջաբերին խնդրել է նոր կառավարություն ձեւավորել, հայտնում է պետական լրատվական գործակալություն KUNA-ն: Շեյխ Ջաբերը անցյալ շաբաթ կառավարության հրաժարական էր ներկայացրել, երբ օրենսդիրները անվստահության քվե էին պահանջել ՆԳ նախարարի համար: Էմիրը հրամայել է իր որդուն՝ շեյխ Նասեր Սաբահ ալ Ահմադ ալ Սաբահին հեռացնել պաշտպանության նախարարի պաշտոնից եւ ազատել է ՆԳ նախարար շեյխ Սաբահ ալ Հալիդ ալ Սաբահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր