00:00:00

Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են. կան զոհեր

15:51, 18 նոյեմբեր 2019 Աշխարհ

Նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել, գրում է regionmonitor.com-ը: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով ՝ցուցարարները այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: Ֆարս նահանգում ցուցարարները հարձակվել են նաև 2 կրոնական դպրոցի վրա և հրդեհել դրանք: Ստեղծված իրադրությունից ելնելով՝ Իրանի մի շարք քաղաքներում փակվել են դպրոցները: Երկրում ինտերնետ կապն անջատված է: Տարբեր տվալներով ՝այս օրերին զոհվել է մոտ 25 ցուցարար: Ըստ իրանական կայքերի՝ ցուցարարների հետ բախումներում սպանվել է նաև 2 ուժային: Նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարվել է շուրջ 1000 ձերբակալվածի մասին: Նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր