00:00:00

Բժիշկներին հաջողվել է փրկել Սերբիայի նախագահի կյանքը

02:29, 18 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բելգրադում բժիշկները փրկել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը: Նախարարը հայտնել է, որ Վուչիչի մոտ սրտի հետ կապված քրոնիկ խնդիրներ կան: Ուրբաթ երեկոյան նրա առողջական վիճակի լուրջ վատթարացում է գրանցվել, ինչից հետո նախագահը որոշել է դիմել բժիշկների օգնությանը: Ռազմաբժշկական ակադեմիայի բժիշկները, ուր տեղափոխել էին Վուչիչին, հայտնել են, որ նախագահի կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Նախարարի խոսքով՝ բժիշկներն անհապաղ նախաձեռնել են անհրաժեշտ միջոցառումները, իսկ նախագահի օրգանիզմը լավ է արձագանքել բուժմանը: Բժիշկները վերջինիս խորհուրդ են տվել առաջիկայում նվազեցնել իր առօրյա ծանրաբեռնվածությունը՝ ամբողջովին վերականգնվելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր