Իտալիայի մի քանի քաղաքներում, այդ թվում Վենետիկում, արտակարգ դրություն է հայտարարվել հորդառատ անձրեւների պատճառով, որոնք սկսվել են գիշերը, հաղորդում է Reuters-ը:
Երեքշաբթի քաղաքում վերջին 50 տարվա մեջ ամենաուժեղ ջրհեղեղն է սկսվել: Ջրի մակարդակը, օդերեւութաբանների կանխատեսմամբ, գնահատվում է 160 սմ:
Այժմ լիարժեք պատրաստվածության մակարդակում են Ֆլորենցիայի եւ Պիզայի իշխանությունները: