00:00:00

Մոսկվայում գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին

19:53, 17 նոյեմբեր 2019 Աշխարհ

Մոսկվայում Միտիշչի շրջանում ճանապարհին սպանություն է տեղի ունեցել. գործարարը դանակահարել է իր երթեւեկությանը խոչընդոտող հետիոտնին, հաղորդում է mk.ru-ն: Հետիոտնը անցել է երթեւեկության համար չնախատեսված հատվածով: Նրա կողքով անցել է սեւ ամենագնաց, որի ղեկին 68-ամյա գործարար է եղել: Life Shot-ի հաղորդմամբ՝ դեպքը ֆիքսել են ճանապարհային հսկողության տեսախցիկները: Տեսանյութում երեւում է՝ ինչպես է ամենագնացը կանգնում, հետիոտնը մոտենում է մեքենային, եւ նրա ու վարորդի միջեւ կարճ զրույց է տեղի ունենում: Ինչ-որ պահի դուռը կտրուկ բացվել է, եւ ամենագնացը բռնել է պարանոցն ու ետ ցատկել: Գործարարը հեռացել է, երբ ճանապարհը ազատվել է, իսկ հետիոտնը մի քանի վայրկյան անց ընկել է գետնին: Պարզվել է, որ վարորդը դանակահարել է տղամարդուն: Կասկածյալին ձերբակալել են, քրեական գործ է հարուցվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր