Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից Էլ-Բաբ քաղաքում ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 10 հոգի, 15-ը՝ վիրավորեվել:
«Քրդական բանվորական կուսակցության անմարդկային ահաբեկիչները շարունակում են հարձակվել անմեղ քաղաքացիներ վրա՝ օգտագործելով նույն մեթոդները, ինչ՝ ԻՊ-ի գրոհայինները, սպանելով 10 խաղաղ բնակչի», նշված է Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: Թուրքական նախարարությունը հայտնել է, որ ահաբեկիչները ականապատված ավտոմեքենան պայթեցրել են Էլ-Բաբի ավտոկայարանում: