00:00:00

Մակրոնը ցանկանում է, որ ԵՄ-ն ավելի անկախ լինի ՆԱՏՕ-ից

23:30, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պահանջում է փոփոխություններ մտցնել ԵՄ համաձայնագրի մեջ, որպեսզի Բրյուսելը ավելի անկախ լինի ՆԱՏՕ-ից պաշտպանական հարցերում: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը:
Մակրոնը պահանջում է փոփոխություններ կատարել համաձայնագրի 42-րդ հոդվածի 7-րդ կետի մեջ, որում ասվում է, որ ԵՄ-ն պետք է օգնություն ցուցաբերի միության մեկ այլ երկրի, եթե նրա վրա զինված հարձակում է տեղի ունենում: Ստույգ չի նշվում, թե ինչ փոփոխություններ է առաջարկում Մակրոնը: Նրա կարծիքով փոփոխությունները ավելի լավ պաշտպանություն կերաշխավորեն ՆԱՏՕ-ին չանդամակցող երկրների՝ Շվեդիայի, Ավստրիայի, Կիպրոսի, Մալթայի, Իռլանդիայի և Ֆինլանդիայի համար: Ֆրանսիայի նախագահի կարծիքով փոփոխությունները թույլ կտան ԵՄ-ին սեփական ուժերով պաշտպանել ինքն իրեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր