Պարբերականի տեղեկություններով` դատախազները ուսումնասիրում են Ջուլիանիի կողմից հնարավոր խախտումներն ու նրա՝ որպես արտասահմանյան լրտես լինելու մասին գրանցման բացակայության հիմնավորումը: Քննիչները ուսումնասիրում են, թե արդյոք Ջուլիանին ինչ-որ շահույթ է ստացել Ուկրաինայում գազային բիզնեսից, որի մեջ իրենց մասնակցությունն ունեին փաստաբանի հաճախորդները:
Ջուլիանին կարևոր դեմք է համարվում Թրամփի իմպիչմենտի մասին հետաքննության մեջ: Օրենսդիրներն ուսումնասիրում են նաև, թե ինչ դեր է խաղացել Ջուլիանին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու գործում, որպեսզի Զելենսկին ուսումնասիրի Թրամփի մրցակիցների գործունեությունը: