00:00:00

Հռոմի պապը համեմատականներ է անցկացրել մերօրյա իրականության և Հիտլերի ժամանակաշրջանի միջև

20:41, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում հրեաների, գնչուների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետապնդումներն իրեն հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի ժամանակները: Այս մասին գրում է CNN-ը: «Խոստովանում եմ, որ երբ ես լսում եմ որոշ մարդկանց ելույթները, ովքեր պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար կամ աշխատում են երկրների կառավարություններում, հիշում եմ Ադոլֆ Հիտլերի ելույթները 1934 և 1936 թվականներին»,-նշել է Հռոմի պապը: Նրա խոսքերով՝ այս հետապնդումները ներկայացնում են ատելության մշակույթ, որը հետ է շպրտում մարդկությանը: «Դա այն է, ինչ անում էին այն ժամանակներում և հիմա դրանք վերադառնում են»,-նշել է պապը: Նա կոչ է արել իր լսարանին՝ ուշադիր լինել և՛ քաղաքացիական, և՛ հոգևոր կյանքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր