00:00:00

Շումախերի կինը բացատրել է, թե ինչու է գաղտնի պահում ամուսնու առողջական վիճակի մասին տեղեկությունները

20:00, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Մի քանի օր առաջ հայտնի ավտոարշավորդ Միխայիլ Շումախերի կնոջ՝ Կորինա Շումախերի հասցեին մեղադրանքներ են հնչեցվել առ այն, որ նա գաղտնի է պահում իր ամուսնու առողջական վիճակի մասին տեղեկությունները: Սակայն Կորինան բացատրել է, թե ինչով է պայմանավորված իր լռությունը: Այս մասին գրում է woman.ru կայքը: 2013 թվականին Միխայիլ Շումախերը դահուկ քշելու ժամանակ ստացել է գանգուղեղային վնասվածք, որն առողջական լուրջ խնդիրների պատճառ է դարձել: Մարզիկն ու իր ընտանիքը չէին շտապում մամուլին հաղորդել առողջության վերականգնման ընթացքի մասին, չնայած որ դա հետաքրքրում էր ամբողջ աշխարհին: Այժմ պարզվել է, որ Շումախերի առողջական վիճակի մասին տեղեկությունները թաքցվում է ոչ միայն հասարակությունից, այլև մարզիկի մտերիմ շրջապատից: Օրերս ավտոարշավորդի նախկին մենեջեր Վիլլի Վեբերը հայտարարել է, որ Շումախերի կինն իրենից ևս գաղտնի է պահում մարզիկի վիճակը, քանի որ կարծում է, թե նա, իմանալով ճշմարտությունը, կպատմի բոլորին: Ի վերջո Կորինան հարցազրույցում նշել է, որ Շումախերը հուսալի ձեռքերում է, ամեն ինչ արվում է նրան օգնելու համար և խնդրել է հասկանալ, որ նրա առողջական վիճակի մասին տեղեկությունները գաղտնի պահելը հենց մարզիկի ցանկությունն է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր՝ 50-ամյա մարզիկը շվեյցարական համարանիշերով շտապօգնության մեքենայով գաղտնի  կերպով տեղափոխվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց: Շումախերի առողջությամբ զբաղվել է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ բժիշկ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր