Գործակալության տվյալներով` Մեշհեդում մի քանի տասնյակ մարդ հանդես է եկել իրանական իշխանությունների կայացրած որոշման դեմ: Սակայն ցույցը շուտով ավարտին է մոտեցել, առանձին հավաքներ են տեղի ունեցել Շիրազում, Բիրջանդում, Ահվազում և երկրի մի շարք այլ քաղաքներում:
Սիրջանում բողոքարարները փորձել են այրել տեղական նավթի պահեստը, ինչին խոչընդոտել են ոստիկանության աշխատակիցները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները որոշում են կայացրել նոյեմբերի 15-ից քվոտաներ կիրառել արտոնյալ բենզինի համար և բարձրացնել վառելիքի գները: Վառելիքի գինը քվոտայի շրջանակում կազմել է 15 հազար ռիալ, դրանից դուրս` 30 հազար, այն դեպքում, երբ նախկինում բենզինն արժեր 10 հազար ռիալ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ այդ միջոցները ձեռնարկվել են որպես օգնություն ցածր եկամուտ ունեցող բնակիչներին: