00:00:00

Էրդողանը բացառել է C-400-ից Անկարայի հրաժարումը

16:57, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնումից երկրի հրաժարումը: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը: Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, որ Թուրքիան ամերիկյան Patriot կգնի այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի: «Սակայն կտրականապես սխալ ենք համարում C-400-ից լիովին հրաժարումը: Հօգուտ Patriot-ի C-400-ից հրաժարվելու խոսք չի գնում»,- նշել է Էրդողանն այն բանից հետո, երբ վերադարձել է Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումից: Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ Անկարան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նոր էջ սկսել, որոնց հետ երկխոսությունը թույլ կտա լուծել ռազմական արդյունաբերության ոլորտում եղած տարաձայնությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր