00:00:00

Կիևի մոտակայքում ձերբակալվել է «Իսլամական պետության» նախկին առաջնորդներից մեկը (լուսանկար)

04:01, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ուկրաինայի ուժային կառույցները Կիևի մոտակայքում ձերբակալել են ահաբեկիչ Ցեզար Տոխոսաշվիլուն, որը հանդիսացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ և այդ շրջանակներում հայտնի է եղել Ալ-Բարա Շիշանի անվամբ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը: Տոխոսաշվիլուն Ուկրաինայի անվտանգության խորհուրդը ձերբակալել է Վրաստանի ներքին գործերի և ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության օժանդակությամբ: Այժմ ահաբեկիչը գտնվում է ժամանակավոր կալանքի վայրում: Ուկրաինայի անվտանգության խորհրդի տվյալներով՝ Տոխոսաշվիլին 2018 թվականից կեղծված փաստաթղթերով ապրում էր Ուկրաինայում: Նա Սիրիայում հայտնի էր Ալ-Բարա Շիշանի անվամբ և 2013 թվականից հանդիսանում էր ԻՊ-ի ռազմական հրամանատարի տեղակալը: Տոխոսաշվիլին մասնակցել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Լաթաքիա քաղաքում տեղի ունեցած մարտերին տարբեր խմբավորումների կազմում, որոնց մեջ մտնում էին Վրաստանից և Հյուսիսային Կովկասից եկած այլ զինյալներ: Հայտնի է, որ նա հանդիսանում էր ԻՊ-ի դահիճներից մեկը: Մինչև հիմա բոլորը կարծում էին, որ Վրաստանում ծնված, ազգությամբ չեչեն ահաբեկիչը 2017 թվականի օգոստոսին ավիահարվածից մահացել է, երբ փորձում էր Ռաքքայից դուրս բերել կնոջն ու երեխաներին: Այնուհետև պարզ է դարձել, որ նա մեկնել էր Թուրքիա, այնտեղից էլ՝ Ուկրաինա: Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները Տոխոսաշվիլու նկատմամբ միջազգային որոնում էին հայտարարել, այժմ Վրաստանը բանակցում է Ուկրաինայի հետ՝ ահաբեկչին հայրենիք արտահանձնելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր