00:00:00

Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ հոգևորականի սպանությունը

03:20, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի ՊՆ–ն դատապարտել է Սիրիայում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանությունը։ Armeniasputnik.am-ի փոխանցմամբ, այս մասին գրված է գերատեսչության Twitter–ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Վշտով տեղեկացանք ահաբեկչական հարձակման հետևանքով հայ կաթոլիկ եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի և նրա հոր սպանության մասին։ Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ ստոր ահաբեկչական հարձակումը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն խոչընդոտելն է»,–գրված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք` Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Հաննա Պետոյանին սպանել էին նոյեմբերի 11-ի առավոտյան։ Նրանք անձնական մեքենայով ուղևորվելիս են եղել Դեր Զոր` կաթողիկե եկեղեցու վիճակը պարզելու համար։ Ահաբեկիչները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: ​«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (արգելված է մի շարք երկրներում,- խմբ.) ստանձնել է Սիրիայի հյուսիս-արևելքում հայ կաթոլիկ քահանայի և նրա հոր սպանության պատասխանատվությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր