00:00:00

Սոլովյովը քննադատել է ԱՄՆ–ին` Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը տապալելու համար

02:00, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ–ին Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի շուրջ քվեարկությունը տապալելու քայլը: Այս մասին հաղորդում է Armeniasputnik.am-ը:Հիշեցնենք` հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո վետո է կիրառել Ցեղասպանության բանաձևի նկատմամբ։ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» իր հեղինակային ծրագրի եթերում լրագրողը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը եղել է 20–րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանվել են հայեր և այլ քրիստոնյաներ։ Սոլովյովի խոսքով` տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը սպասել է և սպասում է ԱՄՆ–ի կողմից այդ հանցագործությունը ճանաչելուն։ «Եվ ահա, թվում էր` վերջապես Կոնգրեսը և Սենատը ճանաչել են այն։ Բայց հանկարծ Էրդողանի հետ հանդիպումից հետո սենատորը վետո է դրանում այդ որոշման վրա։ Եվ հասկանալի է դառնում, որ դրանք ոչ թե սկզբունքներ են, այլ հարգանքի բացակայություն հայ ժողովրդի հանդեպ և զուտ քաղաքականություն», – հավելել է Սոլովյովը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը վաղուց է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պատմական ճշմարտությունն ընդունել են բազմաթիվ այլ երկրներ ևս։ Սոլովյովը խոսել է նաև Իսրայելի մասին, որը մինչև հիմա պաշտոնապես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Հաղորդավարն այս թեմայով խոսել է Իսրայելի տարբեր քաղաքական գործիչների հետ։ Նա չի հասկանում, թե ինչպես իր ժողովուրդը (հաղորդավարը հրեական արմատներ ունի` խմբ.), անցնելով այդքան սարսափների և աղետի միջով և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետականություն ձեռք բերելով, պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Ինձ թվում է, որ դա սխալ է։ Ամեն դեպքում բարոյականությունը պետք է առաջնային լինի նույնիսկ մեծ քաղաքականության մեջ», – ասել է լրագրողը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր