«Մեր զորակցությունն ենք հայտնում Վենետիկ քաղաքին և նրա բնակչությանը:
Քաղաք-թանգարան Վենետիկը համաշխարհային ժառանգության թանկարժեք գանձ է, որում իր ուրույն տեղն ունեն նաև հայկական հոգևոր, գիտակրթական և մշակութային ժառանգության մարգարիտները: Ուշադրությամբ հետևում ենք ստացվող լուրերին և հուսով ենք, որ ներդրվող ջանքերի շնորհիվ Վենետիկին պատուհասած բնական աղետի հետևանքները հնարավորինս կմեղմվեն։Քեզ հետ ենք, Վենետիկ »,-նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Իտալիայի կառավարությունը նոյեմբերի 14-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Վենետիկում սաստիկ հեղեղման պատճառով: Հեղեղման ընթացքում ջրի տակ է անցել Վենետիկի Սան Մարկոյի հրապարակը՝ քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը, բազմաթիվ կառույցներ, շինություններ: