00:00:00

Պակիստանում կայծակը առնվազն 18 մարդու է սպանել

00:49, 16 նոյեմբեր 2019 Աշխարհ

Պակիստանյան Տար անապատում կայծակը սպանել է առնվազն 18 եւ վիրավորել եւս մի քանի մարդու, հայտնել է ոստիկանությունը՝ մահվան դեպքերն անվանելով «աննախադեպ», տեղեկացնում է AFP-ը։ Որոտները եւ տեղատարափ անձրեւը քաոս են առաջացրել մի քանի գյուղերում՝ ավերելով տասնյակ տներ։ Անսովոր անձրեւի պատճատն, ըստ օդերեւութաբանների, կլիմայի փոփոխությունն է։ Ամենամեծ ազդեցությունը թողել են 18 տարբեր տեղերում կայծակի հարվածները։ «Այսօրվա դրությամբ մենք մեր շրջանում ունենք 18 մահվան դեպք»,- AFP-ին ասել է շրջանի ոստիկանության ղեկավար Աբդուլա Ահմեդը։ Տար անապատը, որը տեղակայված է Հնդկաստանի հետ սահմանին եւ համարվում է Պակիստանի անենաաղքատ շրջաններից մեկը, կախված է մուսոնային անձրեւներից։ Սակայն նման ուժեղ անձրեւները նոյեմբերին անսովոր են, իսկ նման ինտենսիվությամբ կայծակն աննախադեպ է, ասել է Կարաչիից ավագ օդերեւութաբան Սայեդ Սարֆրազը։ Նրա խոսքերով, պատճառները դեռեւս հետաքննվում են։ Նա ենթադրել է, որ անապատի վրա տաք օդը հանդիպել է Իրանից եկող սառը օդի զանգվածի, ինչն էլ փոթորիկ է առաջացրել։ Կլիմայի փոփոխությունը եւս, հնարավոր է, իր դերն է խաղացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր