Օքթայն անդրադարձել է նաև Կիպրոսի ջրային տարածքներում հորատման աշխատանքներ կատարելու պատճառով՝ ԵՄ արտգործնախարարների հաստատած ծրագրին, ըստ որի՝ Թուրքիայի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն:
«Որպես պատրվակ դիտարկելով Միջերկրական ծովի արևելյան հատվածում կատարվող հորատման աշխատանքները՝ ԵՄ արտգործնախարարները պատժամիջոցների ծրագիր են հաստատել, որը որևէ իրավական ուժ չունի»,-նշել է Օքթայը:
Թուրքիան նախկինում հորատման աշխատանքների համար Կիպրոս էր ուղարկել նաև «Yavuz» նավը: Ըստ Թուրքիայի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ևս իրավունք ունի կղզու ջրերի պաշարների նկատմամբ, սակայն Կիպրոսի Հանրապետության իշխանությունները չեն համաձայնվում այդ դիրքորոշման հետ՝ նշելով, որ Կիպրոսի Հանրապետությունը միակ պաշտոնապես ճանաչված պետությունն է կղզու տարածքում: