00:00:00

Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել

23:45, 15 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ռուս դպրոցականը զանգվածային սպանություն է նախապատրաստել: URA.RU պորտալի հաղորդմամբ՝ Պերմի երկրամասից դպրոցականը ցանկացած է 50 մարդու սպանել: ՌԴ ՆԳՆ Պերմի երկրամասի գլխավոր վարչության ծառայության հաղորդմամբ՝ երիտասարդը որեւէ հակաիրավական գործողություն չի իրականացրել: Իր ծրագիրը անչափահասը գրել է տետրի մեջ: «Գումար, զենք ձեռք բերել, ինքնաշեն պայթուցիկ սարք սարքել, սպասել պահին, սպանել առնվազն 50 մարդու»,- գրել է նա: Անչափահասը նաեւ մեջբերումներ է գրել AUE ենթամշակույթից: Աղբյուրը պնդում է, որ այժմ տվյալ երիտասարդով կզբաղվեն ոչ թե իրավապահ մարմինները, այլ բուժաշխատողները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր