00:00:00

Ավստրիացի զինվորին ծառայողական շները հոշոտել են

20:08, 15 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ավստրիացի զինվորին ծառայողական շները հոշոտել են: ABCNews-ը հայտնում է, որ սպան նկատել է 2 բելգիական հովվաշների, որոնք վազում էին զորանոցներում: Հետագայում շնաբուծարանում գտել են մահացու վիրավոր սերժանտին: Կատարվում է հարձակման պատճառների հետաքննություն: Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ շներից մեկը ամբողջությամբ վարժեցված ծառայողական շուն էր, իսկ երկրորդը, որը մոտ 6 ամսական էր, պատրասվում էր ուսուցում անցնել: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը ցավակցություն է հայտնել զոհի ընտանիքին եւ ծառայակիցներին: Ավստրիական բանակում ծառայում է 170 շուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր