00:00:00

Թուրքիան դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը

22:05, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության կապակցությամբ: Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցավով տեղեկացնաք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել PYD/YPG/PKK («Ժողովրդավարական միություն կուսակցություն/Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր/Քուրդիստանի բանվորական կուսակցություն»)ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին գրում են ermenihaber.am-ը: Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է կատարվածը ու ցավակցում Սիրիայի ժողովրդին: «Տարածաշրջանում գործող և բոլոր սիրիացիներին, այդ թվում նաև քրիստոնյաներին շարունակաբար թիրախավորող ԻՊ և PYD/YPG/PKK ահաբակչական կազմակերպությունները բնական կասկածյալներն են»,- ասվում է հայտարարության մեջ: Վերջում նշվում է, որ «Սիրիայում ծագող ահաբեկչության բոլոր տեսակների դեմ վճռականորեն պայքարող Թուրքիան, այս ահաբեկչական հարձակման ոճրագործներին գտնելու համար էլ գործելու է միջազգային հանրության հետ միասին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր