00:00:00

Բաղդադում բողոքների ընթացքում գրեթե 50 մարդ Է տուժել

21:22, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում նոյեմբերի 14-ին առնվազեն 47 մարդ Է տուժել արցունքաբեր գազով շնչահեղձությունից: Այդ մասին,  հայտնել Է Al-Sumaria տեղական հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուր: Աղբյուրի տվյալներով՝ իրավակարգի ուժերն արցունքաբեր գազ են կիրառել Բաղդադի կենտրոնի ալ Հիլյանի հրապարակում: Նաեւ Իրաքի Մարդու իրավունքների հանձնաժողովի մի աղբյուր ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ «այսօր (նոյեմբերի 14-ի – խմբ.) առավոտյան երկու ցուցարար Է զոհվել Թահրիր հրապարակից (Բաղդադում – խմբ.) ոչ հեռու: Ըստ որում նա հավելել Է, որ նրանց մահվան պատճառներն այս պահին պարզված չեն: Թահրիր եւ ալ Հիլյանի հրապարակները գտնվում են միմյանցից ոչ հեռու: Ցուցարարները հոկտեմբերի սկզբից ծայր առած բողոքների ընթացքում պահանջում են կառավարության հրաժարականը, պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կենսապայմանների բարելավում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր