00:00:00

Թբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել սահմանադրական ուղղումների ձախողումից հետո

21:08, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Վրաստանի տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ընդդիմադիրներ, նրանց կողմնակիցներն ու սովորական քաղաքացիները բողոքի ակցիաներ են սկսել՝ փակելով Ռուսթավելիի կենտրոնական պողոտան այն բանից հետո, երբ երկրի խորհրդարանը ձախողեց խառն ընտրական համակարգից համամասնականի անցնելու շուրջ սահմանադրական ուղղումների ընդունումը: Այդ մասին, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը չի կարողացել ընդունել սահմանադրական այն ուղղումները, որոնք խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից անցում են նախատեսում համասանականի: «Բիձինա Իվանիշվիլին խաբեց վրաց ժողովրդին: Նա խոստացավ անցկացնել համամասնական ընտրություններ, որոնք պետք Է լինեին արդար ու ժողովրդավարական: Այն, ինչ այսօր մենք տեսանք խորհրդարանում, բեմադրություն Էր, ներկայացում, շոու: Սկսվել են բողոքներ, որոնք լուրջ թափ կառնեն»,-հայտարարել Է ակցիայի մասնակիցներից մեկը: Ընդդիմադիր Գեորգի Վաշաձեն լրագրողներին հայտարարել Է, որ ակցիաների սկիզբը պլանավորված Էր երեկոյան ժամը 19:00-ին, սակայն քաղաքացիական բողոքներն սկսվեցին անհապաղ: Ավելի վաղ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության պատգամավորների մի մասը հայտարարել Է, որ լքում Է այն 2020 թվականին համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քվեարկության ձախողումից հետո: Այդ մտադրության մասին լրագրողներին հայտնել Է խորհրդարանի փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին: «Արդյունքը եղավ այն, որ այդ սահմանադրական փոփոխությունները ձախողվեցին: Մենք շատ ենք ափսոսում դրա համար: Մեզ մնում Է միայն լքել ինչպես խորհրդարանական պաշտոնները, այնպես Էլ մեծամասնությունն ու կուսակցությունը»,-ասել Է նա: Չուգոշվիլին չի ճշտել, թե քանի պատգամավոր Է լքում կուսակցությունը, բայց երբ նա անում Էր հայտարարությունը, նրա հետ կանգնած Էին եւս չորս խորհրդարանականներ: Վրացական ԶԼՄ-ները պնդում են, որ իշխող կուսակցությունը լքում Է յոթ մարդ: Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել Էր օրինագիծը: Դա առաջ Է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը: Նրանք պատրաստվում են անցկացնել ընդգրկուն հանրահավաքներ եւ ամեն ինչում մեղադրում են կառավարող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիիին: Հենց նա Էր հունիսի վերջին ազդարարել 2020 թվականին ընտրությունների խառը համակարգից անցումը համամասնականին: Համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացումը բողոքի այն ակցիաների մասնակիցների պահանջներից մեկն Էր, որոնք հունիսի 20-ից երեք ամսվա ընթացքում ցուցարարները կազմակերպում Էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ: Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները պետք Է կայանան 2020 թվականի հոկտեմբերին:g

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր