00:00:00

Ֆրանսիայի հարավ-արեւելքում հայտարարվել է տագնապի նարնջագույն մակարդակ վատ եղանակի պատճառով

19:27, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակ է հայտարարվել Ֆրանսիայի հարավարեւելյան որոշ դեպարտամենտներում վատ եղանակի պատճառով։ Այս մասին ասվում է ազգային օդերեւութաբանական Meteo-France ծառայության հրապարակած տեղեկությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Նրա տվյալներով՝ Լուար, Սաոն եւ Լուար, Էն, Ռոն, Արդեշ, Դրոմ, Իզեր դեպարտամենտներում սպասվում է հորդառատ ձյուն, որը կփոխարինվի սառցե անձրեւով, որոշ շրջաններում 20-30 սանտիմետր ձյուն կտեղա։ Միեւնույն ժամանակ, Վոքլյուզ, Բուշ դյու Ռոն եւ Վար հարավային դեպարտամենտներում նախազգուշացումը գործում է այնտեղ սպասվող հորդառատ անձրեւների եւ հնարավոր հեղեղումների հետ կապված, տեղ-տեղ 60-100 միլիմետր տեղումներ կլինեն։ Ուժեղ քամիների եւ ալիքների պատճառով Ֆրանսիայի հարավային ափին սպասվում է ծովի մակարդակի բարձրացում, ինչը կարող է հանգեցնել մերձակա տարածքների խորտակման։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր