00:00:00

Տուսկը Ռուսաստանին «Եվրոպայի ռազմավարական խնդիր» է անվանել

16:57, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնից հեռացող Դոնալդ Տուսկը Ռուսաստանին «Եվրոպայի ռազմավարական գործընկեր» չի համարում, գրում է Tass.ru-ն:
«Ես ստիպված էի գրեթե ամեն շաբաթ հրապարակավ հիշեցնել ԵՄ մյուս առաջնորդներին, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերը չէ, այլ մեր ռազմավարական խնդիրն է: Ինձ նույնիսկ մոլագար էին անվանում այդ թեմայի վրա այդպես կենտրոնանալու համար»,- հայտարարել է Տուսկը: Նրա խոսքով՝ Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնում իր գերնպատակը «ԵՄ-ի միասնությունը» պահպանելն է եղել, ինչին խոչընդոտել է «Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունը»: Տուսկի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ իր կոշտ դիրքորոշումը միանգամայն արդարացված է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր