00:00:00

Դոնալդ Տուսկը Ռուսաստանը համարում է Եվրոպայի «ռազմավարական խնդիրը»

15:19, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռուսաստանը համարում է Եվրոպայի «ռազմավարական խնդիրը»: Նա համապատասխան հայտարարությունը կատարել է՝ ելույթ ունենալով Բելգիայի Բրյուգեի Եվրոպական քոլեջի ուսանողների առջեւ, փոխանցում է DW-ն: Դեկտեմբերի սկզբին Տուսկը կլքի իր պաշտոնը, ուստի հիմա կատարում է այս պաշտոնում իր հնգամյա գործունեության արդյունքների յուրահատուկ ամփոփում: Լեհ Տուսկին Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում կփոխարինի Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելը: «Ես ստիպված եմ եղել գրեթե ամեն շաբաթ շրջապատողներին հրապարակայնորեն հիշեցնել, որ Ռուսաստանը ոչ թե մեր «ռազմավարական գործընկերն» է, այլ մեր «ռազմավարական խնդիրը»: - Ինձ նույնիսկ անվանել է «մի գաղափարի ֆանատիկոս» այն պատճառով, որ այդքան կենտրոնացել եմ այդ թեմայի վրա: Բայց մոտեցումը վերջիվերջո իրեն արդարացրեց»: Դոնալդ Տուսկը սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը վերջերս The Economist պարբերականի հետ հարցազրույցում առաջարկել էր վերանայել ՌԴ-ի հետ հարաբերությունները: «Երբ լսում եմ Մակրոնի խոսքը, որ «մենք պետք է վերանայենք Ռուսաստանի հանդեպ մեր դիրքորոշումը, վերաիմաստավորենք մեր ռազմավարական հարաբերությունները», կարող եմ միայն հույս հայտնել, որ դա տեղի չի ունենա անկախ Եվրոպայի մասին մեր համատեղ երազանքների հաշվին,- ընդգծել է Տուսկը: - The Economist-ի նույն հարցազրույցում նախագահ Մակրոնն ասում է, որ համաձայն է այս խնդրի վերաբերյալ  Վիկտոր Օրբանի (Հունգարիայի վարչապետ - խմբ.) կարծիքին եւ հույս ունի, որ Օրբանը կօգնի լեհերին համոզել փոխել Ռուսաստանի հանդեպ իրենց դիրքորոշումը»: «Բայց ոչ ինձ, Էմանուելին»,- հավելել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր