00:00:00

ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկումն ավելի քիչ ժամանակ կզբաղեցնի, քան ԵՄ-ում

14:55, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգի չեղարկումն ավելի քիչ ժամանակ կզբաղեցնի, քան Եվրամիությունում, ՌԲԿ-ի հետ հարցազրույցում այսպիսի հույս է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Եվրամիության փորձով մենք կարող ենք ասել, որ սա անչափ դժվար, քրտնաթոր եւ երկարատեւ աշխատանք է, այնտեղ այս գործընթացը տեւել է 10 տարի: Մենք հույս ունենք, որ մեզ մոտ ավելի վաղ տեղի կունենա»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ռոումինգի չեղարկումը կախված է դրան բիզնեսի պատրաստ լինելուց եւ 5 երկրների կառավարությունների ջանքերից: «Վերջին տարիներին հաջողվել է մի քանի անգամ նվազեցնել ԵՏՄ-ում ռոումինգի վճարը: ...Առանց մեր երկրներից յուրաքանչյուրում այդ խնդրի լուծման Միության մասշտաբով ռոումինգի վերացումն անհնար է»,- շարունակել է Սարգսյանը: Կոլեգիան արդեն դիմել է ՌԴ փոխվարչապետ Մաքսիմ Ակիմովին հարցը մշակելու խնդրանքով, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այդպիսի առանց ռոումինգային ռեժիմ  ստեղծվի եվրասիական տարածքում: «Հիմա մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որոնք գործունեություն են իրականացնում 5 երկրների տարածքներում, որ նրանք Ռուսաստանի Դաշնության օրինակով համաձայնության գան եւ Եվրասիական տնտեսական միության տարածքում ռոումինգը չեղարկեն»,- ասել է Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս ճանապարհին առաջին քայլ կարող է դառնալ Միության 5 երկրների միջեւ միջազգային զանգերի կատարման ծառայությունների միասնական սակագնային տարածքի ստեղծման մասին համաձայնագրի կնքումը: Միության մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր