00:00:00

Սենատորն արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը Էրդողանի հետ հանդիպումից հետո

14:31, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Սենատի կողմից Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ դար առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Ես հենց նոր հանդիպեցի (Թուրքիայի նախագահ- խմբ.) Էրդողանի եւ (ԱՄՆ- խմբ.) նախագահ Թրամփի հետ եւ խոսեցի խնդիրների մասին, որոնց բախվում ենք Սիրիայում Թուրքիայի ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են միասին լուծել այդ խնդիրը»,- ասել է Գրեմը Սենատի՝ հեռուստատեսությամբ հեռարձակվող նիստի ժամանակ։ Գրեմը, որը համարվում է Թրամփի մերձավոր դաշնակիցը, ավելացրել է, որ սենատորները «չպետք է ոչ գունազարդեն, ոչ էլ նորից գրեն պատմությունը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր