00:00:00

Tesla–ն Բեռլինում կկառուցի Եվրոպայում իր առաջին գործարանը

02:14, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի ծայրամասում Եվրոպայում ընկերության առաջին գործարանը կառուցելու մտադրության մասին: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերմանական աղբյուրին, նոր գործարանը կստանա Gigafactory 4 անվանումը և տեղակայված կլինի Բրադենբուրգում Վիլի Բրանդտի անվան օդանավակայանի մոտակայքում, որը կառուցման փուլում է գտնվում է: Եվրոպական ձեռնարկությունը կզբաղվի մարտկոցների, ուժային համակարգերի արտադրությամբ: Բացի այդ, գերմանական գործարանում կհավաքվեն Tesla Model 3 սեդանն ու Tesla Model Y կոմպակտ քրոսովերը: Ընկերությունն արդեն թափուր աշխատատատեղերի հայտարարություն է տվել Գերմանիայում: Աղբյուրի տվյալներով՝ գործարանը թույլ կտա 10,000 աշխատատեղ ստեղծել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր