00:00:00

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է հակասեմիտիզմի «անմարդկային, ոչ քրիստոնեական» վերածնունդը

01:36, 14 նոյեմբեր 2019 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է հակասեմիտիզմի «անմարդկային, ոչ քրիստոնեական» վերածնունդը։ Պոնտիֆիկը դատապարտել է հակասեմիտիզմը՝ ասելով, որ ինքը կատաղել է այն բանից հետո, երբ աշխարհը որոշեց, թե Հոլոքոստի «դաժանությունները» վերջացել են, հայտնում է AP-ը։ «Ամենուր վերածնվում է հրեաների հետապնդումը։ Մենք եղբայրներ եւ քույրեր ենք։ Հրեաները մեր եղբայրներն են։ Եւ նրանց չի կարելի հետապնդել»,- ասել է նա։ Իտալիայում վերջերս աղմուկ էր բարձրացել, երբ Օսվենցիմը վերապրած եւ ցմահ սենատոր 89-ամյա Լիլիանա Սեգրեն կոչ էր արել ատելության, ռասիզմի եւ հակասեմիտիզմի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողով ստեղծել եւ անկեղծացել էր, որ ինքը ամեն օր սպառնալիքների եւ հարձակումների է ենթարկվում սոցցանցերում։ Խորհրդարանը հավանության էր արժանացրել նրա միջնորդությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր