00:00:00

Փորձագետը նշել է Վենետիկում տիրող ջրհեղեղի պատճառը

22:31, 13 նոյեմբեր 2019 Աշխարհ

[caption id="attachment_196533" align="alignleft" width="300"] Rialto Bridge Venice Italy[/caption] Վենետիկում անոմալ ջրհեղեղները, ինչպիսին այս օրերին են տեղի ունենում, հարյուրամյակի վերջին կլիմայական փոփոխությունների պատճառով կկրկնվեն 3-5 տարին մեկ և ոչ թե 50 տարին մեկ անգամ, ինչպես առաջ էր: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ նման կարծիք է հայտնել ՌԴ  WWF «Կլիման և էներգետիկան» ծրագրի տնօրեն Ալեքսեյ Կոկորինը: Անբարենպաստ եղանակային պայմաններից սովորաբար տուժող Վենետիկը միջինում յուրաքանչյուր 4 տարին մեկ «բարձր ջրի» ժամակաշրջան է ապրում: Ավելի վաղ քաղաքային իշխանությունները տեղեկացրել էին, որ ջրի մակարդակը Վենետիկում հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 187 սմ-ի: 1996-ին գրանցված 194 սմ ցուցանիշից հետո սա երկրորդ ամենաբարձր տվյալն է պատմության մեջ: Փորձագետը նշել է, որ Կլիմայական փոփոխությունների հարցով փորձագետների միջազգային խմբի վերջին զեկույցի համաձայն՝ իրավիճակը Վենետիկում այնքան էլ «փայլուն չէ»: Կոկորինը նշել է, որ ջրհեղեղը կահագնանա, եթե մարդկությունը չկրճատի ջերմոցային գազերի արտանետումը, և ջերմաստիճանը բարձրանա 4.5 աստիճանով մինչև հարյուրամյակի ավարտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր