00:00:00

Թուրքիան ընդգրկուն գործողություն Է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ

17:48, 13 նոյեմբեր 2019 Աշխարհ

Ավելի քան 2 հազար թուրք ուժայիններ են մասնակցում Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ նոր գործողությանը երկրի հարավ - արեւելքում: Այդ մասին ասված Է հանրապետության ներքին գործերի նախարարության՝ նոյեմբերի 13-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գործողությունն իրականացվում Է Վանի, Հաքյարիի եւ Շըռնաքի նահանգներում: Դրա նպատակն Է ձմռան շրջանին ՔԱԿ-ի նախապատրաստման կանխումը, երբ կազմակերպության անդամները կառուցում են ամրություններ եւ ստեղծում ենթակառուցվածք Թուրքիայի տարածքում իրենց գործունեության ապահովման համար: Գործողությանը մասնակցում են ժանդարմերիայի եւ տարածաշրջանային ուժային կառույցների 2360 աշխատակիցներ: Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 1984 թվականից զինված պայքար Է մղում Թուրքիայի՝ առավելապես քրդերով բնակեցված հարավ - արեւելյան շրջաններին անկախության տրամադրման համար: 2015 թվականի հուլիսին հակամարտության սրվելուց հետո սպանվել են մի քանի հազար թուրք զինծառայողներ եւ հարյուրավոր զինյալներ: Թուքիայում ՔԱԿ-ը համարում են ահաբեկչական անջատական կազմակերպություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր