00:00:00

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով Լոռու ոստիկանապետ է նշանակվել

23:04, 12 նոյեմբեր 2019

ՀԺ-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով րոպեներ առաջ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ է նշանակվել Տիգրան Կարապետյանը, որը մինչ այժմ զբաղեցնում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերգծով տեղակալի պաշտոնը:  Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյան
Ոստիկանության Լոռու մարզային վարչության արդեն նախկին պետ Գեւորգ Հակոբյանը նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է Լոռու ոստիկանապետի պաշտոնից: Հակոբյանը Լոռու ոստիկանապետ  էր նշանակվել այս տարվա մարտի 6-ին:  Մարզայինի նոր պետին անձնակազմին է ներկայացրել անձամբ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, որն այժմ գտնվում է ոստիկանության Լոռու մարզային վարչությունում: Լոռու նախկին ոստիկանապետ Գեւորգ Հակոբյան Աղբյուր՝ Armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր