00:00:00

Համացանցում է հրապարակվել Գազայի հատվածից Իսրայելի մայրուղու վրա հրթիռի ընկնելու պահը ցուցադրող տեսանյութը (տեսանյութ)

22:03, 12 նոյեմբեր 2019 Աշխարհ

Նոյեմբերի 12-ին իսրայելցի զինվորականները տեղեկացրել են, որ իրենց կողմից «Ջիհադ» պաղեստինյան ծայրահեղական խմբավորման հրամանատարներին հասցված հարվածից և նրանցից մեկին սպանելուց հետո, Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակվել: Այս մասին տեղեկացնում է tvrain.ru կայքը:
Դրանցից 20-ը չեզոքացվել են իսրայելական «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, սակայն որոշ հրթիռներ ընկել են մայրուղիների և բնակելի տների վրա: Հրապարակված տեսանյութում երևում է իսրայելական Գան Յավնե բնակավայրի մոտակայքում գտնվող մայրուղու վրա հրթիռի ընկնելու պահը: Այդ պահին մայրուղով մեքենաներ են անցել, սակայն, բարեբախտաբար, տուժողներ չեն եղել: Ավելի վաղ իսրայելցի զինվորականները տեղեկացրել էին, որ նոյեմբերի 12-ին, Իսրայելը Գազայի հատվածում սպանել է «Ջիհադ» պաղեստինյան ծայրահեղական խմբավորման առաջնորդներից մեկին: Նշվում է, որ Բահաա Աբու ալ Աթթան սպանվել է Գազայում իր տանն ուղղված հրթիռային հարվածի հետևանքով: Սպանվել է նաև նրա կինը: https://www.facebook.com/StandWithUs/videos/vb.19459912688/2425329757579868/?type=2&theater

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր