00:00:00

Հայերն Ադրբեջանից փախել են առանց հագուստի. Փաշինյան

16:47, 12 նոյեմբեր 2019

Հայերը չեն հեռացել, նրանք փախել են Ադրբեջանից՝ առանցհագուստի, ի տարբերություն ադրբեջանցիների, որոնց հատկացվել են ավտոբուսներ եւ որոնց ուղեկցել է ոստիկանությունը: Այս մասին Փարիզի խաղաղության համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ադրբեջանցի մասնակցի հարցին: Տղամարդը հայտարարել է, որ ինքն ադրբեջանցի է, բայց ծնվել է Վարդենիսում եւ իր ընտանիքը ստիպված է եղել լքել Հայաստանը հակամարտության սկզբին: «Հայերին սպանում էին Ադրբեջանում Սումգայիթի ջարդերի ժամանակ, ավելի ուշ սպանությունները շարունակվել են Բաքվում եւ տրածվել Ղարաբաղում: Նրանք փախել են Ադրբեջանից առանց հագուստի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ապա, կառավարության որոշման համաձայն, ադրբեջանցիներն ապահովվել են ավտոբուսներով եւ նրանց ուղեկցել է ոստիկանությունը: Ոչ մի ադրբեջանցի չի տուժել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա հենց ցույց է տալիս հակամարտության էությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր