00:00:00

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կայցելի Բաքու

15:16, 12 նոյեմբեր 2019

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նոյեմբերի 14-ին կայցելի Բաքու եւ կմասնակցի աշխարհի հոգեւոր առաջնորդների գագաթաժողովի բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով պատրիարքի մամուլի ծառայությանը։ «Այցի շրջանակում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը կօծի նաեւ Բաքու քաղաքի Ուղղափառ սուրբ կանանց տաճարը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։ Բաքվում նոյեմբերի 14-15-ին տեղի կունենա աշխարհի կրոնական առաջնորդների II գագաթաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ՈւՄՎ) նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին եւ ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։ Հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգեւոր առաջնորդներ տարբեր երկրներից։ Գագաթաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը եւ Ադրբեջանի իշխանությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր