00:00:00

Լիբանանում նորից փակվել են բանկերն ու դպրոցները

18:09, 12 նոյեմբեր 2019 Աշխարհ

Լիբանանի բանկերն ոււ դպրոցները նորից փակվել են երեքշաբթի՝ հոզումների նոր ալիքի ֆոնին, տեղեկացնում է Reuters-ը։ Բանկերի մասնաճյուղերը, որոնք փակ էին հոկտեմբերի գրեթե կեսին, նորից փակվել են անձնակազմի անվտանգության երկյուղներից, որը վախեցած է իրենց փողերի հանդեպ հաճախորդների եւ բողոքողների պահանջներից, որոնք հավաքվել են բանկերի մոտ։ Ցույցերն սկսվել են Լիբանանի կառավարող էլիտայից դժգոհության պատճառով, որը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Բանկերը փորձել են կանխել կապիտալի արտահոսքը՝ սահմանափակումներ մտցնելով փող հանելու եւ դոլարն արտասահման ուղարկելու հարցերում։ «Մենք ցանկանում ենք հանդիպել Լիբանանի Բանկերի ասոցիացիայի հետ այսօր եւ որոշել, թե ինչպես ենք աշխատելու միասին, որպեսզի լուծենք այս խնդիրը»,- ասել է Բանկային ծառայողների արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Ջորջ ալ Հաջը։ Լիբանանի Կենտրոնական բանկը նախօրեին ասել էր, որ բանկային դեպոզիտներն անվտանգության մեջ են, եւ կա լիբանանյան ֆունտի կայունության պահպանման հնարավորություն։ Դպրոցները նույնպես փակ են ավելի լայն գործադուլի կոչերի հետ կապված։ Լիբանանը խոր ճգնաժամի մեջ է հյատնվել հոկտեմբերի 17-ից, երբ սկսվեց բողոքների ալիքն ընդդեմ կառավարող էլիտայի, որը հանգեցրեց վարչապետ Սաադ ալ Հարիրիի հրաժարականին հոկտեմբերի 29-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր