00:00:00

ԱՄԷ-ն աջակցում է Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավին. ԱՄՆ դեսպան

17:40, 12 նոյեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է իր տարածաշրջանային դաշնակիցների հետ՝ Պարսից ծոցում լարվածությունը թուլացնելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Ռաքոլթան, հաղորդում է Associated Press-ը: «Մենք շատ մտահոգված ենք այդ առիթով եւ սերտորեն համագործակցում ենք ԱՄԷ-ի հետ, որպեսզի փորձենք համոզել Իրանին, որ միակ լուծումը քաղաքական լուծումն է: Այսօր աշխարհում բռնությունը տեղ չունի»,- ասել է նա: Նրա խոսքով՝ ԱՄԷ-ի առաջնորդները «հասկանում են, որ կան տակտիկական խնդիրներ, որոնց մենք կարող ենք չհամաձայնել», սակայն նրանք հայտնել են, որ «100 տոկոսով աջակցում են ԱՄՆ վարչակազմի առավելագույն ճնշման արշավին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր