00:00:00

Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների ցուցակում ՀՀ քաղաքացիները 3-րդ տեղում են

15:51, 12 նոյեմբեր 2019 Աշխարհ

Վրաստանի միգրացիայի կառավարական հանձնաժողովը տվյալներ է ներկայացրել 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների մասին:
Տվյալների համաձայն՝ 2015-2018 թվականներին Վրաստանում մշտական կացության իրավունք է ստացել 20,8 հազար արտասահմանցի, որոնցից գրեթե 9000-ը (44%) եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: Երկրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 3000 (16%), երրորդ տեղում Հայաստանն է՝ մեր երկրի քաղաքացիներից ավելի քան 2,2 հազարը կամ Վրաստանում 2015-2018 թվականներին մշտական կացության իրավունք ստացած արտասահմանցիների 11%-ը: Միևնույն ժամանակ, նշված տարիների ընթացքում Վրաստանի կողմից տրամադրվել է ավելի քան 31 հազար ժամանակավոր կացության իրավունք: Այսպիսի փաստաթուղթ ստացած արտասահմանցիների ցուցակում  առաջինն Իրանի քաղաքացիներն են (ավելի քան 7000), երկրորդ տեղում՝ Հնդկաստանի քաղաքացիները (ավելի քան 5000), և երրորդում՝ ՌԴ քաղաքացիները (ավելի քան 4000): Փաստաթղթերում նշվում է, որ վերջին տարիներին աճում է Վրաստանում մշտական կամ ժամանակավոր կացության իրավունք ստանալու պահանջարկը, բայց միևնույն ժամանակ աճում է նաև դրանք մերժելու թիվը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր