Գործակալության փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի Կայուան քաղաքում: Վիրավորներից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքից մեկ ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է մեղավորին՝ 23-ամյա Կուն ազգանունով երիտասարդին: Ոստիկանության համաձայն` չարագործը հարձակում է գործել` «հասարակության հանդեպ վրեժխնդրությունից դրդված»: