00:00:00

Բեռլինում Երկրորդ աշխարհամարտի տարիներից մնացած ռումբ է վնասազերծվել

00:58, 12 նոյեմբեր 2019 Աշխարհ

Բեռլինի արևելյան Հելերսդորֆ շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբ է վնասազերծվել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բեռլինի ոստիկանությունը։ 250 կգ կշռող ռումբը հայտնաբերվել է անցյալ շաբաթ Հելերսդորֆ շրջանում։ Այն վնասազերծելու համար 13 000 մարդ է տարհանվել։ Ինչպես նշվում է Բեռլինի ոստիկանության հաղորդագրության մեջ, տեղի ժամանակով 14։53-ին (17։53 երևանյան) ռումբի վերահսկվող պայթյուն է իրականացվել։ Վնասազերծումը հաջող է անցել, սահմանափակիչ միջոցները չեղարկվել են, իսկ Հելերսդորֆում բնակվող մարդիկ կարող են վերադառնալ իրենց տները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր